Ի՞նչ է իրենից ներկայացնում մարսողության գործընթացը

Մարսողության գործընթացը ներառում է ընդունված սննդանյութերի` ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի մեխանիկական և քիմիական մշակում:

 

Բերանում ծամվելուց հետո սնունդը կերակրափողով անցնում է ստամոքս, որտեղ մարսողությունը շարունակվում է ստամոքսահյութի ազդեցությամբ:

Ստամոքսից սնունդը մաս-մաս անցնում է տասներկումատնյա աղիք: Ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող մարսողական ֆերմենտներ լիպազը, ամիլազը և պրոտեազը մասնատում են ճարպերը, ածխաջրերը և սպիտակուցները առանձին բաղադրիչների, ինչպիսիք են` մոնոգլիցերիդները, մոնոսախարիդները, ազատ ամինաթթուները և այլն: Այդ նյութերի յուրացումը տեղի է ունենում բարակ աղիքում: Յուրացումից հետո դրանք օգտագործվում են բջիջների, հյուսվածքների, օրգանների և համակարգերի ստեղծման և վերականգնման համար և էներգիայի հիմնական աղբյուրն են հանդիսանում օրգանիզմի բոլոր կենսական գործընթացների համար:

Ի՞նչ գործառույթներ է կատարում ենթաստամոքսային գեղձը

Ենթաստամոքսային գեղձը գտնվում է որովայնի խոռոչի հետին պատի լայնքով: Այն օվալաձև է, երկարությունը կազմում է 12-15 սմ:  Ենթաստամոքսային գեղձը բաղկացած է երկու տեսակի բջիջներից` այսպես կոչված «Լանգերհանսի կղզյակներում» դասավորված ներզատիչ (էնդոկրին) բջիջներից և արտազատիչ (էքզոկրին) ացինար բջիջներից և կատարում է երկու գործառույթ` ներզատիչ և արտազատիչ: Ներզատիչ բջիջները կատարում են ներզատիչ գործառույթ` արտադրելով ինսուլինի, գլյուկագոնի և սոմատոստատինի հորմոններ: Ացինար բջիջները կատարում են արտազատիչ գործառույթ` արտադրելով մարսողական ֆերմենտներ` լիպազ, պրոտեազ, ամիլազ և այլն:  Ենթաստամոքսային գեղձի ծավալի մոտավորապես 96-99 % կազմում են արտազատիչ բջիջները: Ամեն օր ենթաստամոքսային գեղձն արտադրում է մոտ 1-2 լիտր ենթաստամոքսային հյութ, որը պարունակում է մարսողական ֆերմենտներ:

 

 Որո՞նք են մարդու օրգանիզմում մարսողական ֆերմենտների անբավարարության պատճառները, և ինչպիսի՞ հետևանքներ կարող է դա ունենալ

Գիտական հետազոտությունները հաստատում են, որ տարիքի հետ նորմալ առողջ մարդկանց մոտ նվազում է մարսողական ֆերմենտների արտազատումը և կոնցենտրացիան: Ենթաստամոքսային գեղձի արտազատողական գործառույթի զգալի թուլացումը կարելի է բացատրել առողջ չափահաս մարդկանց մոտ դիտարկվող հիստոլոգիական փոփոխություններով, օրինակ` արտահայտված ֆիբրոզ, որը կապված է ենթաստամոքսային գեղձի ացինար հյուսվածքի ապաճման (ատրոֆիա) հետ:

Ենթաստամոքսային գեղձի արտազատիչ գործառույթի անդառնալի խանգարման ամենատարածված պատճառներից են որոշ հիվանդությունները, օրինակ` քրոնիկ պանկրեատիտը: Քրոնիկ պանկրեատիտի ժամանակ ֆիբրոզով ուղեկցվող ենթաստամոքսային գեղձի տևական բորբոքումն առաջացնում է ենթաստամոքսային գեղձի ացինար բջիջների քայքայում:

Ենթաստամոքսային գեղձի արտազատիչ  գործառույթի խանգարումը կարող է զարգանալ նաև առաջին և երկրորդ տիպի շաքարախտ ունեցող պացիենտների մոտ ենթաստամոքսային գեղձի ներզատիչ գործառույթի անբավարարության հետևանքով:

Ենթաստամոքսային գեղձի արտազատիչ գործառույթի խանգարում կարող են առաջացնել նաև այլ հիվանդություններ կամ վիճակներ` կիստոզ ֆիբրոզ, ցելիակ հիվանդություն (գլուտենի անտանելիություն) , Կրոնի  հիվանդություն, աղիների կամ ենթաստամոքսային գեղձի վիրահատական ​​​​հեռացում և այլն:

Ենթաստամոքսային գեղձի արտազատիչ  գործառույթի խանգարումը և մարսողական ֆերմենտների պակասը կարող են արտահայտվել հետևյալ ախտանիշներով` ցավ, անհանգստություն, վքնածություն, ջղաձգումներ (սպազմ) որովայնում և ճարպի առկայություն կղանքում:

Մարսողական ֆերմենտների պակասը կարող է հանգեցնել արյան շրջանառության մեջ սննդարար մակրոնյութերի, միկրոնյութերի, ճարպալուծելի վիտամինների  և լիպոպրոտեինների քանակի նվազմանը, ինչը կապված է թերսնուցմանն առնչվող բարդությունների և սրտանոթային բարդությունների հետևանքով հիվանդացության բարձր ռիսկի հետ:

Ենթաստամոքսային գեղձի արտազատիչ  գործառույթի խանգարման ժամանակ խորհուրդ է տրվում նվազացնել ծխելը և ալկոհոլի օգտագործումը (քրոնիկ պանկրեատիտի զարգացման վտանգը փոքրացնելու համար), սնվել հաճախակի փոքր սննդաբաժիններով` պահպանելով կալորիաների և ճարպերի սովորական բավարար քանակը և անհրաժեշտության դեպքում ընդունել ճարպալույծ վիտամիններ:

 

Ինչպե՞ս բարելավել մարսողությունը

Ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող մարսողական ֆերմենտների պակասը կարելի է լրացնել սննդի ժամանակ մարսողական ֆերմենտներ պարունակող դեղորայք ընդունելով:

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը պարունակում է պանկրեատին, օրգանիզմին ապահովում է մարսողական ֆերմենտներով` լիպազով, ամիլազով և պրոտեազով, և հարմար է մարսողության խանգարումներով ուղեկցվող ենթաստամոքսային գեղձի արտազատիչ գործառույթի խանգարումներ ունեցող մարդկանց համար: «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը նպաստում է ընդունված սննդի մասնատմանն ու յուրացմանը և օգնում է վերականգնել ստամոքսում թեթևության զգացումը սնունդ ընդունելուց հետո:

 

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղահաբերը պատված են ստամոքսի թթվայնության նկատմամբ դիմակայուն հատուկ շերտով, որը պաշտպանում է ֆերմենտները ստամոքսի թթվային միջավայրով անցնելու ժամանակ: Այսպիսով, ֆերմենտներն ազդում են հենց այնտեղ, որտեղ կա դրանց կարիքը ճիշտ մարսողության գործընթաց ապահովելու համար, այն է` տասներկումատնյա և բարակ աղիքներում:

 

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցն օրգանիզմի մեջ չի ներծծվում, և այն կարելի է կանոնավոր կերպով ընդունել երկար ժամանակ:

 

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը բարելավում է մարսողության գործընթացը: