Հարց-պատասխան

Որքա՞ն ժամանակ կարելի է ընդունել «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը

 

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցն օրգանիզմի մեջ չի ներծծվում, և այն ընդունելու տևողությունը որևէ ժամկետով սահմանափակված չէ: Սյս դեղամիջոցի ընդունման տևողությունը կախված է մարսողության խանգարման ախտանիշների տևողությունից: Մարսողության խանգարման ժամանակ կարող են դրսևորվել հետևյալ  ախտանիշները`ցավ, անհանգստություն, վքնածություն, ջղաձգումներ որովայնի շրջանում, ճարպի առկայություն կղանքում և այլն: «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցն ընդունելու տևողությունը պարզելու համար դիմեք բժշկի: «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցով բուժումը սահմանված ժամանակից վաղ դադարեցնելու կամ ընդհատելու դեպքում մարսողության խանգարման ախտանիշները կարող են կրկնվել: «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցի դեղաբաժինն ընդունելու ժամը բացթողնելու դեպքում չընդունած դեղաբաժինը լրացնելու համար կրկնակի դեղահաբ մի′ ընդունեք, այլ շարունակեք ցուցված բուժումը:

 

Կարելի է արդյո՞ք «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցն ընդունել տրանսպորտային միջոց վարելիս կամ ուշադրություն պահանջող աշխատանքներ կատարելիս:

 

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը որևէ ազդեցություն չի թողնում կամ կարող է թողնել աննշան ազդեցություն տրանսպորտային միջոց վարելու կամ ուշադրություն պահանջող աշխատանքներ կատարելու վրա:

 

Կարելի է արդյո՞ք «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը տալ երեխաներին կամ դեռահասներին

 

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը կարելի է տալ երեխաներին և դեռահասներին միմիայն բժշկի կողմից սահմանված դեղաբաժնով:

 

Կարելի է արդյո՞ք «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը նշանակել հղիներին և կերակող մայրերին

 

Հղիության և կրծքով կերակրման ընթացքում «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցն ընդունելու մասին բավարար տվյալներ չեն արձանագրվել: Հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում մի′ ընդունեք «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը, բացառությամբ այն դեպքերի, երբ Ձեր բուժող բժիշկը բացարձակապես անհրաժեշտ է համարում դրա ընդունումը:

 

Ո՞ւմ է հակացուցված «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը

 

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցի որևէ բաղադրիչի նկատմամբ ալերգիա ունենալու, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում կամ ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքման սրացում ունենալու դեպքում մի′ ընդունեք «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը:

 

Արդյո՞ք «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցն ունի կողմնակի ազդեցություն

 

Բոլոր դեղերի նման «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն, թեպետև ոչ բոլորի մոտ: «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցի` շատ հազվադեպ դրսևորվող կողմնակի ազդեցություններից են (դեղամիջոցն ընդունող 10.000 մարդուց մեկի մոտ)` փորլուծություն, անհանգստության զգացում որովայնի հատվածում, ցավ որովայնի հատվածում, սրտխառնոց, փսխում, ալերգիկ ռեակցիաներ և այլն: Կողմնակի ազդեցության նշաններ նկատելու դեպքում դիմեք բժշկի: