Ինչպե՞ս է ազդում «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը պարունակում է պանկրեատին և օրգանիզմն ապահովում է մարսողական ֆերմենտներով` լիպազ (Եվրոպական դեղագրքով սահմանված 10000 միավոր մեկ դեղահաբում), ամիլազ (ոչ պակաս, քան Եվրոպական դեղագրքով սահմանված 7500 միավոր մեկ դեղահաբում) և պրոտեազ (ոչ պակաս, քան Եվրոպական դեղագրքով սահմանված 375 միավոր մեկ դեղահաբում):

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցն ընդունում են ենթաստամոքսային գեղձի անբավարար ֆունկցիայի կամ դրա բացակայության պատճառով (ենթաստամոքսային գեղձի էկզոկրին անբավարարություն) առաջացած մարսողության խանգարումների ժամանակ, որպես մարսողական ֆերմենտների փոխարինող «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը նպաստում է ընդունված սննդի տարալուծմանը և յուրացմանը:

 

Ինչպե՞ս ընդունել «Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցը

Միշտ ընդունեք տվյալ դեղամիջոցը ներդիր-թերթիկում շարադրված հրահանգներին, կամ բուժող բժշկի կամ դեղատան աշխատակցի ցուցումներին համապատասխան։ Եթե Դուք ինչ-որ հարցում համոզված չեք, ապա դիմեք բժշկի կամ դեղատան աշխատակցի։

Դեղաչափ
Խորհուրդ տրվող դեղաչափ

ՄԵԶԻՄ® ֆորտե 10000 2-4 հաբ սննդի միանգամյա ընդունման ժամանակ (համապատասխանում է լիպազայի 20000-40000 ԱՄ)։ ՄԵԶԻՄ® ֆորտե 10000 դեղաչափը սահմանվում է մարսողության առկա խանգարումների ծանրությանը համապատասխան։ Պահանջվող դեղաչափը կարող է նաև նշվածից ավելի մեծ լինել։

Դեղաչափի ավելացումը պետք է անցկացվի ախտանիշների արտահայտվածության նվազեցման նպատակով (օրինակ ստեատորեա, ստամոքսի ցավ) և միայն բժշկի հսկողության տակ։

Չի կարելի գերազանցել ֆերմենտների օրական դեղաչափը, որը կազմում է մարմնի մեկ կիլոգրամին լիպազայի 10000 միավոր։ Ֆերմենտների դոզան չպետք է գերազանցի ճարպերի բավարար ներծծման համար անհրաժեշտ դոզան, հատկապես մուկովիսցիդոզով հիվանդների մոտ։

«Մեզիմ® ֆորտե 10000» դեղամիջոցի հաբերը դիմակայուն են ստամոքսի թթվայնության նկատմամբ, և դրանք պետք է կուլ տալ ամբողջությամբ` խմելով մեծ քանակի հեղուկ: