Sorry, you need to enable JavaScript to visit this website.
Graphic of capsule and tablet
Graphic of capsule and tablet

Մեզիմը հասանելի է երեք գալենիկ ձևերով՝ – թաղանթապատ դեղահատեր, աղելույծ թաղանթով պատված դեղահատեր և ժելատինե դեղապատիճներ, որոնք պարունակում են աղելույծ թաղանթով պատված մինիհաբեր՝ էլ ավելի մեծ արդյունավետության համար։

 

 Փոքր չափի և փափուկ մակերեսի շնորհիվ ինչպես աղելույծ թաղանթով պատված, այնպես էլ թաղանթապատ դեղահատերը չափազանց հեշտ է կուլ տալ։ Երբեք չծամեք կամ չկծեք պանկրեատին պարունակող դեղահատերը։

 

«աղելույծ թաղանթ» նշանակում է, որ դեղահատերը ծածկված են թթվակայուն պատիճով, որը չի լուծվում ստամոքսում։ Շնորհիվ այդ հատուկ թաղանթի, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները կարող են անվտանգ կերպով ստամոքսից անցնել բարակ աղի, որտեղ դրանք ձերբազատվում են և ակտիվ են դառնում։

 

Պատիճները պարունակում են փոքրիկ թաղանթապատ դեղահատեր, որոնք համաչափ խառնվում են սննդին։ Ենթաստամոքսային գեղձի մարսողական ֆերմենտների արդյունավետությունն այս ձևում բարելավվում է։ Այդ իսկ պատճառով էլ սովորաբար նախընտրելի են մինիհաբերը։

 

Եթե հիվանդի համար դժվար է ընդունել պատիճն ամբողջությամբ, պատիճը կարելի է բացել և տեղափոխել պարունակությունը, օրինակ՝ բաժակի մեջ և  ընդունել ոչ մեծ քանակի հեղուկով։

Նախքան Մեզիմ օգտագործելը միշտ ուշադիր կարդացեք պացիենտի համար նախատեսված տեղեկատվական թերթիկը։

«Մեզիմ 3 500» արտադրանքի պատկեր
Մեզիմ 3 500

թաղանթապատ դեղահատեր

Ակտիվ բաղադրիչները՝

Լիպազ* 3 500
Ամիլազ** 4 200
Պրոտեազ*** 250

Փաթեթավորում՝
20 դեղահատ

«Մեզիմ 10 000» արտադրանքի պատկեր
Մեզիմ 10 000

աղելույծ թաղանթով պատված դեղահատեր

Ակտիվ բաղադրիչները՝

Լիպազ* 10 000
Ամիլազ** 7 500
Պրոտեազ*** 375

Փաթեթավորում՝
20 դեղահատ

«Մեզիմ 10 000» արտադրանքի պատկեր
Մեզիմ 10 000

ժելատինե դեղապատիճներ

Ակտիվ բաղադրիչները՝

Լիպազ* 10 000
Ամիլազ** 9 000
Պրոտեազ*** 500

Փաթեթավորում՝
20 պատիճ

«Մեզիմ 25 000» արտադրանքի պատկեր
Մեզիմ 25 000

ժելատինե դեղապատիճներ

Ակտիվ բաղադրիչները՝

Լիպազ* 25 000
Ամիլազ** 22 500
Պրոտեազ*** 1 250

Փաթեթավորում՝
20 պատիճ

*մարսողական ֆերմենտ, որը ճեղքում է ճարպերը
**մարսողական ֆերմենտ, որը ճեղքում է ածխաջրերը
***մարսողական ֆերմենտ, որը ճեղքում է սպիտակուցները

Ինչպե՞ս է գործում Մեզիմը։

Պանկրեատինը՝, Մեզիմի ակտիվ նյութը, մարսողական ֆերմենտների համակցություն է, որն օգնում է  ճեղքել սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը մանր մասնիկների, որպեսզի օրգանիզմը կարողանա ստանալ այն բոլոր անհրաժեշտ սննդանյութերը, որոնց կարիքն ունի։

Ստամքոսի, ենթաստամոքսային գեղձի և ֆերմենտների նկարով գրաֆիկական պատկեր
  1. Առողջ ենթաստամոքսային գեղձ
    Ենթաստամոքսային գեղձում ձևավորված մարսողական ֆերմենտները սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը ճեղքում են ավելի փոքր մասնիկների։
  2. Մարսողական խնդիրներ ունեցող պացիենտ
    Եթե առկա է ենթաստամոքսային գեղձի խնդիր, ապա առկա է մարսողական ֆերմենտների պակաս, և ճարպերը, սպիտակուցները և ածխաջրերը պատշաճ կերպով չեն ճեղքվում։
  3. Մեզիմ ընդունող պացիենտ
    Մեզիմը լրացնում է ֆերմենտների պակասը, և սնունդը ճեղքվում է։
Մեզիմ արտադրանքի և մի բաժակ ջրի պատկեր

Ինչպես օգտագործելՄԵԶԻՄ® ՖՈՐՏԵ դեղը

Դեղաչափը որոշվում է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի անբավարարության ծանրության աստիճանին համապատասխան։
 Խնդրում ենք դեղաչափի վերաբերյալ խորհրդակցել բժշկի հետ։ Խորհուրդ է տրվում սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ որպես ընդհանուր դեղաչափ կիրառել լիպազի 20 000–40 000 Ph. Eur. միավոր, սակայն անհրաժեշտության դեպքում այս դեղաչափը կարող է նաև ավելի բարձր լինել։ 

Դեղաչափի բարձրացումը պետք է իրականացվի միայն բժշկի հսկողությամբ և ուղղված լինի ախտանիշների (օրինակ՝ճարպային կղանք, ստամոքսի ցավ) մեղմացմանը։ 
 

Չպետք է գերազանցել լիպազի 10 000 միավոր դեղաչափը՝ մարմնի զանգվածի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի հաշվարկով։

Մասնավորապես մուկովիսցիդոզ ունեցող պացիենտների շրջանում ֆերմենտների դեղաչափը չպետք է գերազանցի ճարպերի բավարար ներծծման համար անհրաժեշտ դեղաչափը՝ հաշվի առնելով սննդի քանակը և բաղադրակազմը։

Երեխաների շրջանում Մեզիմ® Ֆորտե դեղը պետք է օգտագործել միայն բժշկի հսկողության ներքո։


Ուշադիր կարդացեք պացիենտի համար նախատեսված ներդիր-թերթիկը։

Գալենային ձևերն այն ձևերն են, որոնցով դեղը կարող է ընդունվել (դեղահատ, դեղապատիճներ, սուսպենզիա և այլն)։
Սննդում առկա սննդանյութերի մեծ մասը բաժանվում է երեք հիմնական խմբերի՝ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր
Ստեատորեա՝ աղու կողմից ճարպի նվազեցված կլանման արդյունքում առաջացած ճարպային կղանք։